четверг, 29 мая 2014 г.

Ազգային սնապարծություն և արժանապատվություն

Մեզ դասում ենք բոլորից բարձր, որովհետև ունենք Մասիս,Գառնի,Տաթև, բայց մեզանից շատերը անգամ չեն էլ տեսել, որովհետև չունեն դրա հնարավորությունը: Ընդունելով մեր երկրի հազարավոր զբոսաշրջիկների, ուզում եմ հասկանալ ,թե ինչ կարծիք ունեն մեր մասին, մեր ազգի մասին, որ ունենք դարերից եկած և պահպանված արժեքներ, վստահ եմ, որ հաստատ չեն մտածում, որ մեր ազգը կանգնած է ուժեղ արտագաղթի առաջ և դժվար թե սոված ու տանիք չունեցող մարդը արժանապատիվ համարի այն, որ ապրում է այս երկրում: Իմ կարծիքով մեր ազգը լավ է ուրիշի աչքերով: Կան մարդիկ, որ պարծենում են թե 1700 ամյա քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունող պետություն ենք, սակայն երբ հարցնում ես թե ո՞վ է Քրիստոսը քեզ պատասխանում են:Սա սնապարծության վառ օրինակ է, ոչ թե այն իմաստով, որ քրիստոնեությունը սին է իր բովանդակությամբ այլ, որ մարդիկ իրական արժեքը թողած կարևորում են ու պարծենում են սին արժեքով: Երբ կարևորվում է ձևը ու անտեսվում բովանդակությունը տվյալ գաղափարը նման է փուչիկիՇատ կան նման օրինակ ազգային սնապարծության դրսևորումներ:Երբ ասում ենք <մենք, մենք, մենք> ու այդ մենքը չի սիրում միմյանց ու փոխարենը միմյանց գցելով, միմյանց քսվելով ու սողալով փորձում են բարձրանալ, դա չի կարող խոսել ազգի բարձր նկարագրի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий