ՀՀ-ում
էներգիայի մոտ 30 տոկոսը ստանում են Մեծամորի ատոմակայանից, իսկ մնացածը ՀԷԿ-երից,
ՋԵԿ-երից։ Այլընտրանքային միջոց Հայաստանը
ունի օրինակ՝ քամու միջոցով կամ արևի միջոցով, իսկ ՀՀ էներգետիկայի ապագան չեմ պատկերացնում։Չափավոր
օգտագործելու դեպքում կարող ենք խնայել։
ՀՀ էլեկտրական ցանցեր ՓԲԸ
1998-2000 թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999 թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում ՀԷՑ ՓԲԸ հաղթող ճանաչվեց Midland Resources Holding LTD ընկերությունը: 2002 թ. օգոստոսի 26- ին Midland Resources ընկերության եւ ՀՀ Կառավարության միջեւ կնքվեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Այսօր ՀԷՑ ՓԲԸ սեփանակատերն է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ՓԲԸ, որն էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006 թ.: Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ՓԲԸ հիմնվել է 1997 թ. գործում է Ռուսաստանում որպես էլեկտրաէներգիա արտահանող եւ ներմուծող օպերատոր, զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Արտասահմանյան բաժնետոմսերի ձեռքբերումը ամրապնդել է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ – ի դիրքերը Եվրոպայի, Անդրկովկասի, Հեռավոր Արեւելքի եւ Կենրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկ շուկաներում:Հայաստանի
էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը
և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների
դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես
ավելցուկային հզորություն է ունեցել։[1] Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի
պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան
գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ
ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը
որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող
գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության
համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության
42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած
Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է
Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի
մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու
էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն
մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ
միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու
էլեկտրակայանը:[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության
էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում,
էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ
շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր
և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։
Комментариев нет:
Отправить комментарий