Բնօգտագործումն
ու բնապահպանությունը ՀՀ-ում
ՀՀ-ն քարքարոտ երկիր է և գտնվում է ծովի մակերևույթից
բարձր դիրքում։Հանրապետության զարգացմանը դա չի նպաստում որովհետև ՀՀ-ն չունի ելք դեպի
ծով։Բնօգտագործում և բնապահպանություն հասկացություններըԻ սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.
ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք
բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է
գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:
Բայց դա ինչ առնչություն ունի բնօգտագործման հետ:
Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:
Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ:
Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:
Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանում է մարդու ներգրծությունը շրջակա բնական միջավայրի վրա, ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջև կատարվող նյութափոխանակությունը:Բնական միջավայրի վրա մարդդու ներգործության ուժեղացումը, ինչպես հիշատակվել է վերևում, ունենում է երկու կարևոր բացասական հետևանք.
1. Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում են իրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենց նախնական վիճակը և դառնւմ աշխատանքի առարկա ու միջոց: Բնական միջավայրը աղքատանում է, և երկրահամակարգի հավասարակշռությունը` խախտվում:
2. Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբ չէ, որ օգտագործվում, սպառվում են մարդում կողմից: Դրանց մշակման ու վերամշակման ընթացքում գոյանում են մնացուկներ, անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնական հավասարակշռությունը, և հաճախ մադրկանց առողջության համար դառնում են վտանգավոր:
Բնական միջավայրի վրա մարդու ներգործության գլխավոր բացասական հետևանքները
ա) Բնական տարրերի կորզում բնական միջավայրից, դրանց վերածում արտադրամիջոցների: Բնական միջավայրը աղքատանում է:
բ) Բնական միջավայրը աղտոտվում, քայքայվում է, մարդկանց առողջության համար դառնում վտանգավոր:
գ) Խախտվում է նյութի բնական շրջապտույտը:
ւրեմն երկու դեպում էլ երկրահամակարգերի ներսում և դրանց միջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում: Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իր ամենագլխավոր` ինքնավերականգնման ու ինքնամաքրման հատկությունը:
Ասվածից եզրակացնում ենք, որ բնօգտագործումը, ի վերջո, մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդ միջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:
Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդու միջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափեր է ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգման ու ինքնամաքրման կարողությանը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիական ճգնաժամի մեջ:
Էկոլոգիական ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբ խախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգերի կապերը, միջավայրը սկսում է քայքայվել, ենթարկվել դեգրադացիայի, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղը զիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցող լանդշաֆտներին:
Անհետանում են բուսական ու կենդանական տեսակները, շատանում են մարդկանց հիվանդությունները, կարճանում է կյանքի տևողությունը:
Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական ճգնաժամին նախորդում են լարված էկոլոգիական և վտանգավոր (կամ տագնապալից) էկոլոգիական վիճակները:
Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն արդեն սկսվել է, ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով: Ուրեմն ինչ է բնապահպանությունը:
Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:
Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաև բազմաբնույթ: Դրանց հիմնական ուղղությունների մասին դուք կծանոթանաք մեր կայքի այլ հոդվածներում:
Комментариев нет:
Отправить комментарий