Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը
Պատերազմի պատճառները
Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական,
տնտեսական
և
գաղափարական
խոր
ու
անհաշտ
հակասությունների։
Գերմանիան,
Իտալիան
և
Ճապոնիան,
գտնելով,
որ
ուժերի
հարաբերակցությունը
փոխվել
է
հօգուտ
իրենց,
պայքար
ծավալեցին
աշխարհում
Անգլիայի,
Ֆրանսիայի
և
ԱՄՆ-ի քաղաքական
տիրապետող
դիրքերը
վերացնելու
և
աշխարհի
նոր
վերաբաժանման
նպատակով։
Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։
Իսկ
Անգլիայի
և
Ֆրանսիայի
հիմնական
նպատակն
էր
պահպանել
իրենց
տիրապետող
քաղաքական
և
տնտեսական
դիրքերը,
ձախողել
«Բեռլին-Հռոմ-Տոկիո»
առանցքի՝
համաշխարհային
տիրապետության
հասնելու
ծրագրերը։
ԱՄՆ-ն թեև պատերազմի
առաջին
փուլում
պաշտոնապես
չեզոք
դիրք
էր
գրավում,
սակայն
ավելի
համակիր
էր
անգլո-ֆրանսիական
խմբավորմանը։
Պատերազմի սկիզբը և Լեհաստանի գրավումը
Ֆաշիստական Գերմանիայի առաջին
զոհը եղավ
Լեհաստանը։ Պատրաստվելով ռազմական գործողությունների ընդդեմ
Լեհաստանի՝ Հիտլերը դեռ 1939 թվականի ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ
էին, որ Անգլիան ու Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին
գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։
Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ
100 խոշոր
նավեր
և
սուզանավեր։
Հիտլերը
1939 թվականին
օգոստոսի
22-ին
Օբերզալցբուրգում
գերմանական
բարձրագույն
զինվորական
հրամանատարության
հետ
ունեցած
հանդիպման
ժամանակ
հայտարարել
էր.
Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության
սպանել
լեհ
ցեղին
պատկանող
և
լեհերեն
խոսող
բոլոր
տղամարդկանց,
կանանց
ու
երեխաներին։
Միայն
այս
ճանապարհով
մենք
կշահենք
այն
կենսական
տարածքը,
որ
մեզ
անհրաժեշտ
է...
Ո՞վ
է
այսօր
խոսում
հայերի
ոչնչացման
մասին
Պատերազմի ընթացքը Եվրոպայում
Հիտլերն ակնարկում էր երիտթուրքերի կողմից 1915թ. Արևմտյան
Հայաստանում
և
Օսմանյան
կայսրության
մյուս
տարածքներում
իրականացված
հայերի
ցեղասպանությունը,
որը
մնացել
էր
անպատիժ։
1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
Նույն
օրը
երեկոյան
Գերմանիային
հանձնվեց
Անգլիայի
և
Ֆրանսիայի
բողոքի
նոտան[5]։ Վերջիններս սպառնացին,
որ
եթե
Գերմանիան
չդադարեցնի
ռազմական
գործողությունները
և
իր
զորքերը
դուրս
չբերի
Լեհաստանի
տարածքից,
ապա
նրանք
կկատարեն
Լեհաստանի
հանդեպ
իրենց
պարտավորությունները։
Խոսքն
այստեղ
այն
մասին
էր,
որ
1939թ.
օգոստոսի
25-ին
Անգլիայի
և
Լեհաստանի
միջև
ստորագրվել
էր
փոխադարձ
օգնության
պայմանագիր։
Համանման
պայմանագիր
էր
կնքվել
նաև
Ֆրանսիայի
և
Լեհաստանի
միջև։
Սակայն
Գերմանիան՝
հաշվի
չառնելով
վերջնագրի
բնույթ
կրող
անգլո-ֆրանսիական
նոտան,
շարունակեց
իր
հարձակողական
գործողությունները։
1939թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրան պատերազմ
հայտարարեցին
նաև
Մեծ
Բրիտանիայի
դոմինիոններ
Ավստրալիան,
Նոր
Զելանդիան,
Կանադան
և
Հարավ-Աֆրիկյան
Միությունը։[6].
Սակայն
Հիտլերը
վստահ
էր,
որ
Անգլիան
և
Ֆրանսիան
լուրջ
քայլերի
չեն
դիմի
Լեհաստանը
փրկելու
համար,
և
նա
չսխալվեց։
Անգլո-ֆրանսիական
սպառնալիքները
խոսքից
այն
կողմ
չանցան։
Նրանք
ոչինչ
չձեռնարկեցին
գերմանական
ագրեսիան
սանձելու
և
իրենց
դաշնակցին
իրական
օգնություն
ցույց
տալու
համար։
Լեհաստանը
մնաց
միայնակ
գերմանական
հզոր
ռազմական
մեքենայի
առջև։
Նա
չէր
կարող
ակնկալել
օգնություն
նաև
այլ
երկրներից։
Գերմանիայի
հարձակումից
անմիջապես
հետո
ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին
իրենց
չեզոքության
մասին։
Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս
ոչ
մի
կասկած
չէր
հարուցում։
Հենց
այդ
պահին
խաղի
մեջ
մտավ
Խորհրդային
Միությունը։
Комментариев нет:
Отправить комментарий