вторник, 8 апреля 2014 г.

Եկոլոգիայի նախագծեր

                                Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.Մենք հիմա ապրոիմ ենք մի այնպիսի միջավայրում, որտեղ ախտոտված է և՝ մթնոլորտը և՝ շրջակա միջավայրը:2Իմ առողջության վրա չի ազդում 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ
1. ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Շրջակա միջավայրի պահպանման էկոնոմիկական մեխանիզմը որոշվում է: Շրջակա միջավայրի պահպանման մասինֆեդերատիվ օրենքով և նախատեսում է.բնապահպանական միջոցառումների նախագծում և ֆինանսավորում,բնական ռեսուրսների օգտագործման, աղտոտող իրերի արտանետման շրակա միջավայր և թափոնների տեղաբաշխման սահմանների որոշում,բնական ռեսուրսների դիմաց վճարման նորմաների և չափերի, աղտոտող նյութերի արտանետման շրջակա միջավայր, թափոնների տեղաբաշխման և այլ տեսակի վնասակար ազդեցությունների սահմանումը,
ձեռնարկություններին, հիմնադրամներին, կազմակերպություններին, ինչպես նաև հարկային, կրեդիտային և այլ արտոնությունների քաղաքացիներին նրանց կողմից ներդրված սակավաթափոն և ռեսուրսախնա տեխնոլոգիաների և էներգիայի ոչ ավանդական տեսակների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության իրագործման այլ արդյունավետ միջոցների տրամադրում,նշված կարգով շրջակա բնական միջավայրին և մարդու առողջությանը հասցված վնասի փոխհատուցում,էկոլոգիական ապահովագրման, էկոլոգիական հավաստագրման և էկոլոգիական աուդիտի իրականացում:
Բնաօգտագործում կամ էկոլոգիական մենեջմենթ ասելով` հասկանում ենք շրջակա միջավայրի պահպանումը նրա ողջ մերձակայքում: Կառավարման համակարգը կազմով այս մասը ընդգրկում է գործունեության բոլոր այն ակտերը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցությանը և գործունեության էկոլոգիական ցուցանիշների ապահովմանը: Բնաօգտագործման կառավարման համակարգը ներառում է հետևյալ բաղադրամասերը.
Շրջակա միջավայրի վրա վերահսկողություն,օրենսդրական բազա,բնապահպանական գործութնեության պլանավորումը,կառավարող գործոններ,
էկոնոմիկական գործիքներ:Աշխատահատուցված ազգային բնապահպանական գործունեության ընթացքում այս համակարգը դրված է շրջակա միջավայրի կառավարման հիմքում և առաջարկ­վում է պետական և միջազգային մակարդակներով օգտագործելու համար: Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը, որն օգտագործվում է զարգացած երկրներում, էկոլոգիական նշանակալից հաջողություն­ների է հասել և առաջարկվում է զարգացող երկրներում օգտագործելու համար, պատկերված է: Էկոլոգիական կառավարման առաջնային խնդիրը շրջակա միջավայրի աղտոտմամբ պայմանավորված պրոբլեմների բացահայտումն է: Դրա համար գոյություն ունի շրջակա միջավայրի վրա վերահսկողություն և ռիսկի գնահատական, որին ենթարկվում է մարդու առողջությունը նրա աղտոտման արդյունքում, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը ու նյութական հարստությունները: Բացի դրանից` ձևավորվում է բնաօգտագործման պայմանները և նրանց խախտման դեպքում պատասխանատվությունը կարգավորող օրենսդրական բազան: Գործող օրենքով որոշված տարածքում օրենսդրական բազայի հիման վրա ստեղծվում են շրջակա միջավայրի բարելավման մասին երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր ու բնապահպանական միջոցառումներ: Ժամանկակից տեխնոլոգիաների վրա հիմնված բնապահպանական միջոցառումների նախագծումը բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը ապահովող և շրջակա միջավայրի աղտոտող իրերի թափանցումը կրճատող երկարաժամկետ ներդրման քաղաքականության մասն է և ծառայում է օբյեկտների դասակարգմանը ըստ առաջնության:
Այս ծրագրերի կատարման իրականությունը երաշխավորվում է էկոնոմիկական գործիքների և մեխանիզմների աշխատանքով: Էկոնոմիկական ծրագրերի իրականացման ապահովմանը նպաստող էկոնոմիկական գործիքը ներառում է էկոլոգիական վճարումներ, տուգանքներ շրջակա միջավայրի աղտոտման համար և հարկային արտոնություններ, ինչպես նաև բնաօգտագործման ձեռնարկություններին արտոնագրերի տրամադրում: Շրջակա միջավայրի կառավարման էկոնոմիկական մեխանիզմները հաշվի են առնում բնապահպանական միջոցառումների ֆինանսա­վորումն, բնաօգտագործողների աուդիտը, էկոլոգիական հավաստագրումը և ապա­հո­վագ­րումը: Էլոլոգիական մենեջմենթի համակարգի աշխատանքի վրա նշանա­կալից ձևով ազդում են հետևյալ ֆակտորները. Պետության վարած ներքին և արտա­քին քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանության շրջանում, պլանա­վորված ժամանակահատվածի համար տեխնոլոգիական հնարավորություն­ները, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության մակարդակը, էկոլոգիական ծրագրերը իրականացնողների և բնակչության իրազեկումը::Իմ կարծիքով այդպես կմեծանա հասարակական վերահսկողությունը:4.Ես շրջակա միջավայրի վիճակը բարելավելու համար ուղղակի չեմ աղտոտում շրջակա միջավայրը








                  Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Բոլոր այն հիմնախնդրները, որոնք ծագում են շրջակա միջավայրի և մարդկային հասարակության փոխհարաբերությունների ընթացքում, էկոլոգիական հիմնախնդիրներ են: Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց բնույթի, բաժանվում են երկու մեծ խմբի`
      ·         Բնական պաշարների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ,
      ·         Շրջակա միջավայրի (բնական համակարգերի) պաշտպանության, պահպանման, վերականգնման հիմնախնդիրներ:
Դժվար չէ նկատել, որ հիմնախնդիրների առաջին խումբը սերտորեն կապված է մարդու տնտեսական գործունեության հետ, և եթե մեր տնտեսությունն ու կենցաղը վարենք բնապահպան, խնայողական մեթոդներով, մենք մասամբ կկանխենք հիմնախնդիրների երկրորդ խմբի առաջացումը:
Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց ընդգրկման, կարելի է բաժանել 3 խմբի`
        Տեղային
                  Տարածաշրջանային
       Համամոլորակային
         Մեզ շրջապատող էկոհամակարգերի վրա մաիդն ազդում է աղտոտելով այն։
Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`
անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),
օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր ևայլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,
       օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,
պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,
կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստիօրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանցօրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:





                                   Բնական աղետներ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժի առաջացումը


Խզվածքը, էպիկենտրոնը եւ հիպոկենտրոնը:
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
·         Բնական երկրաշարժեր
·         Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։



·         1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել։
·         1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։
·         1737 - Կալկութա, Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվել։
·         1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։
·         1783 - Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։
·         1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։
·         1896 - Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։
·         1897 - Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։
·         1906 - Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։
·         1908 - Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։
·         1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) - Վերնիյ (մինչև 1921 - Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։
·         1920 - Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել։
·         1923 - Կանտոյի մեծ երկրաշարժ - Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) - 143 000 մարդ է զոհվել։, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
·         1939 - Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել։
·         1948 - Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, - 110 000 մարդ է զոհվել։
·         1949 - Էկվադոր 10 000 մարդ է զոհվել։
·         1950 - Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։
·         1960 - Ագադիր, Մարոկո 12 000 - 15 000 մարդ է զոհվել։
·         1960 - Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները։
·         1963 - Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։
·         1964 - Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։
·         1966 ապրիլի 26 - Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ - (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։
·         1970 - Պերու 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։
·         1976 - Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
·         1976 հուլիսի 28 - Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
·         1981 - Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
·         1985 - Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
·         1988 դեկտեմբերի 7 - Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։
·         1995 մայիսի 28 - Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841  մարդ է զոհվել։
·         Սիչուանի երկրաշարժը (2008) - երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։
·         2010 հունվարի 12 - Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։

·         2011 մարտի 11 - Ճապոնիայի երկրաշարժ (2011),Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։

Комментариев нет:

Отправить комментарий