Ոչ, առողջները, ուժեղները, հպարտները, զվարթները չեն կարողանում սիրել:
Նրանց ինչի՞ն է դա պետք: Նրանք ընդունում են սերն ու խոնարհումն ըստ հարկի, մեծամտորեն և անտարբեր: Եթե մարդը տրվում է նրանց ամբողջապես, նրանք դրա մեջ չեն տեսնում ողջ կյանքի իմաստն ու երջանկությունը: Ոչ, նրանց
համար
դա
ընդամենը
լրացում
է
իրենց
անձի,
ասես
մազերի
կամ
ապարանջանի
զարդարանք:
Միայն
ճակատագրից
քշվածներին,
ճնշվածներին,
թույլերին,
տգեղներին,
մերժվածներին
է
կարելի
իրապես
օգնել
սիրո
միջոցով:
Նա,
ով
տալիս
է
իր
կյանքը
սիրուն,
հատուցվում
է
այն
ամենի
համար,
ինչ
իրենից
խլվել
է:
Միայն
նրանք
գիտեն
ճշմարտորեն
սիրել
և
ընդունել
սերը,
միայն
նրանք
գիտեն,
թե
ինչպես
է
պետք
սիրել.
համակերպումով
և
երախտագիտորեն…
Հարցարան
- Հակադրվիր տրված մտքին
- Ինքդ մտորիր քեզ հուզող, հետաքրքրող թեմայի մասին (կես տպագիր էջ)
- Ցուցադրություն (պրեզենտացիա) կամ բաց դաս հետևյալ խորագրով՝ Ստեֆան Ցվայգ. յուրահատուկ ստեղծագործող, անհատ ու մտածող:
Ոչ, առողջները, ուժեղները, հպարտները, զվարթները․ այս բոլոր մարդիկ էլ կարող են սիրել, և իմ կարծիքով բոլորն էլ
կարող են ճշմարտորեն ընդունել սերը և սիրել։
Ստեֆան Ցվայգ
Ավստրիացի գրող, լրագրող, կենսագիր Ստեֆան Ցվայգը ծնվել է
1881թ. նոյեմբերի 28-ին Վիեննայում: Նրա հայրը տեքստիլային մանուֆակտուրա ուներ, իսկ
մայրը բանկիրների ընտանիքից էր: Ծնողները երկուսն էլ հրեաներ էին, սակայն դա էական
դեր չի խաղացել ապագա գրողի կրթության և դաստիարակության գործում, ինչպես ինքն է մի
անգամ նշել` ծնողները հրեաներ էին միայն ծնունդով:
Ցվայգն ուսումնասիրել է փիլիսոփայություն Վիեննայի համալսարանում և 1904թ. ստացել դոկտորի աստիճան: Դեռևս ուսանելու տարիներին նա սեփական միջոցներով հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Արծաթե տողեր» (1901), իսկ համալսարանն ավարտելուց հետո լույս է տեսնում նրա նովելների առաջին ժողովածուն` «Էրիկ Էվալդի սերը» (1904): Ստեֆան Ցվայգը շատ է ճանապարհորդել: Համալսարանն ավարտելուց հետո նա մեկնում է Անգլիա և Ֆրանսիա, այնուհետև Իտալիա և Իսպանիա, եղել է նաև Հնդկաստանում, Հնդկաչինում, ԱՄՆ-ում, Կուբայում, Պանամայում: Առաջին աշխարահամարտի վերջին տարիներին ապրում է Շվեյցարիայում, իսկ պատերազմից հետո հաստատվում է Զայլցբուրգում:
Աշխարհամարտի տարիներին Ցվայգը հանդես է գալիս որպես ակտիվ պացիֆիստ` գրելով և հրատարակելով հակապատերազմյան նովելներ և հոդվածներ: 1920-1930թթ. նա աշխարհի ամենահայտնի գրողներից էր: Այդ թվականներին լույս են տեսնում նրա` կենսագրությունների եռահատորյակը` «Աշխարհը կառուցողները», «Երեք վարպետ: Բալզակ, Դիքենս, Դոստոևսկի» (1920), «Պայքար խելագարության դեմ: Գելդերլին, Կլեյստ, Նիցշե» (1925), «Իրենց կյանքի երեք երգիչ: Կազանովա, Ստենդալ, Տոլստոյ» (1928): Բացի այս եռահատորյակից Ցվայգն առանձին գրքերով հրատարակել է նաև այլ կենսագրություններ` այդ թվում «Էրազմուս Ռոտերդամցու տրիումֆը և ողբերգությունը» (1934), «Մարիա Ստյուարտ» (1935) և այլն:
Գրողին մեծ հռչակ են բերել նաև նրա նովելները` «Ամոկ» (1922), «Անծանոթուհու նամակը» (1922), «Զգացմունքների խառնաշփոթ» (1927), «Մարդկության աստեղային ժամերը» (1927) «Մենդել-գրավաճառը» (1929), «Շախմատային նովել» (վերջացրել է 1941թ.):
Ցվայգը ծանոթ է եղել ժամանակի հայտնի մտավորականների հետ` Էմիլ Վերխան, Ռոմեն Ռոլան, Օգյուստ Ռոդեն, Թոմաս Ման, Զիգմունդ Ֆրեյդ, Մաքսիմ Գորկի և այլք:
1934թ. Ստեֆան Ցվայգը և նրա երկրորդ կինը` Լոթե Ալթմանը, թողնում են Զայլցբուրգը` զգուշանալով ֆաշիստական ռեժիմից: Նրանք տեղափոխվում են Անգլիա, սակայն այնտեղ էլ իրենց ապահով չզգալով` կտրում են Ատլանտյան օվկիանոսը և հասնում Լատինական Ամերիկա: Կարճ ժամանակ ապրելով նաև ԱՄՆ-ում` 1940թ. հաստատվում են Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում: Արտագաղթի տարիներին Ցվայգը հրատարակում է «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) էսսեների և քննադատական ելույթների ժողովածուն, «Մագելանի սխրագործությունը» (1938), «Սրտի անհամբերությունը» (1939) վեպերը, «Երեկվա աշխարհը» (1944) հիշողությունների գիրքը:
Չկարողանալով տանել բաժանումը հայրենիքից, աշխարհում տիրող անհանդուրժողականության և պատերազմական մթնոլորտը` 1942թ. փետրվարի 23-ին Ստեֆան Ցվայգը և նրա կինը ընդունելով քնաբերի մեծ չափաբաժին` ինքնասպան են լինում: