понедельник, 19 мая 2014 г.

Արվեստի անահատական առաջադրանք

Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոլի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է  սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան  և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ` աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։1503 թվականին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-1505 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1456 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ:


Պատմության անահատական առաջադրանք

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը
Պատերազմի պատճառները
Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։

Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։

Պատերազմի սկիզբը և Լեհաստանի գրավումը
Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը եղավ Լեհաստանը։ Պատրաստվելով ռազմական գործողությունների ընդդեմ Լեհաստանի՝ Հիտլերը դեռ 1939 թվականի ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ էին, որ Անգլիան ու Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։

Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր և սուզանավեր։ Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր.

Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին



Պատերազմի ընթացքը Եվրոպայում
Հիտլերն ակնարկում էր երիտթուրքերի կողմից 1915թ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս տարածքներում իրականացված հայերի ցեղասպանությունը, որը մնացել էր անպատիժ։

1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեց Անգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտան[5]։ Վերջիններս սպառնացին, որ եթե Գերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերի Լեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենց պարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939թ. օգոստոսի 25-ին Անգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։ Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ Սակայն Գերմանիան՝ հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան, շարունակեց իր հարձակողական գործողությունները։

1939թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրան պատերազմ հայտարարեցին նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավ-Աֆրիկյան Միությունը։[6]. Սակայն Հիտլերը վստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելու համար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմ չանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենց դաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը մնաց միայնակ գերմանական հզոր ռազմական մեքենայի առջև։ Նա չէր կարող ակնկալել օգնություն նաև այլ երկրներից։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։


Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը։

Պատմության անհատական առաջադրանք

                Հայոց Ցեղասպանություն

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝  Ermeni Soykırımı, Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն [1][2] է, որի արդյունքում 1892-1923 թթ.-ներին[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թ.Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան Պաղեստինի ճակատի հրամանատար), Բեահեդդին Շաքիրը բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը ։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած <<Մեծ Թուրանը>>-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող  ասրիների, հույների և արաբների  նկատմամբ։ Մինչև ցեղասպաությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյանների զինաթափումն ու ոչնչացումը։ Օսմանյան Կայսրությունում ծառայող քրիստոնյաները պարտադրաբար կատարում էին ամենադաժան հյուծալի աշխատանքները։ Այնուհետև տանում էին հեռու և գնդակակոծում։ 1915  և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան
Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի“ գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։

Մինչև 1908 թվականը

1877 թվականին սկսվեց հերթական Ռուս-թուրքական պատերազմը, որի արդյունքը եղավ ։ Ըստ Սան ստեֆանոյի պայմանագրի այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ։ Սա համեմատաբար ձեռնտու լուծում կլիներ հայերի համար, սակայն արևմտաեվրոպական պետությունները՝ մտահոգված լինելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին նոր բանակցությունների հրավիրեցին՝ այս անգամ արդեն Բեռլինում։ Այս ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բնակվում էր շուրջ 2 500 000 հայ։ Բեռլինյան բանակցությունների ժամանակ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային։ Ծագեց Հայկական հարցը, որը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և, հետևաբար, հայերի վիճակի բարելավումը։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը։ Եվրոպական դիվանագիտությունը սկսեց գործածել Հայկական հարցը որպես Թուրքիային ճնշելու գործիք, իսկ թուրքական կառավարությունը որդեգրեց նոր ռազմավարություն։ Այն Հայկական հարցի վերացման համար որոշեց ընտրել հայ ժողովրդին բնաջնջման տարբերակը։ Այդ նպատակով ստեղծվեցին “համիդիե” կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը։ Խստացվեց հայահալած քաղաքականությունը։ Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ 2-ը, որի նախաձեռնությամբ 1895-1896 թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը։ Այս իրադարձությունների մասինԷրզմումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լյորդ ասել է. «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»։‌ Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100000-ի։ Այս տարբերությունը բացատրվում է ստիպողական գաղթերով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թթ.։ Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։ Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ։ Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսաստան, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։‌

   
1965 թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12 քարակոթողները՝ կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12 քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում 1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները։
1995 թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը,, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում՝ Արմին Վենգների արած լուսանկարները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների՝ ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։